Ֆիզիոթերապևտիկ կաբինետ

Այն ինքնուրույն գիտություն է, որը զբաղվում է բուժման ընթացքում մարդու վրա տարբեր ֆիզիկական գործոնների ազդեցության հետազոտմամբ: Ֆիզիոթերապևտիկ ստոմատոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայի ճյուղերից մեկն է, որտեղ կիրառվում են տարբեր ֆիզիկական մեթոդներ պրոֆիլակտիկայի, բուժման և դիագնոստիկայի նպատակներով: Ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդները բնութագրվում են մի շարք առավելություններով, որոնք են`

* Հարմարավետություն և ցավի բացակայություն պացիենտի համար

* Բարդ դեպքերում կիրառելու հնարավորություն (երբ օջախին հասնելը դժվար է նույնիսկ վիրաբուժական միջամտությամբ)

* Բարձր էֆֆեկտիվություն

* Կայուն բուժիչ էֆֆեկտ

* Շատ հաճախ` հնարավորություն` փրկելու հեռացման ենթակա ատամները: