Օրթոդոնտիկ ստոմատոլոգիա

Օրթոդոնտիկ (հունարեն orthos` ուղիղ, odus, odontos`ատամ) բուժման մեթոդները կիրառվում են դիմածնոտային այնպիսի անոմալիաների բուժման համար, որոնք պայմանավորված են ֆունկցիոնալ խախտումներով կամ կոսմետիկ դեֆեկտներով: Դրանց շարքին են դասվում ատամների ձևի, քանակի, կառուցվածքի, դիրքի, կծման ժամկետների, բնածին արատների, աճի և զարգացման խախտումները, ծնոտների դեֆորմացիաները և սխալ դիրքը, ինչպես նաև համակցված անոմալիաները:
Օրթոդոնտիկ բուժման մեթոդները ներառում են միոթերապիայի, օրթոդոնտիկ սարքերի տեղադրման, երբեմն նաև վիրահատական միջամտության եղանակները: