Վիրաբուժական ստոմատոլոգիա

Իմպլանտատը բաղկացած է երկու էլեմենտներից` տիտանային վինտից և արհեստական պսակից, որը տեղադրվում է վինտի վրա:
Տրադիցիոն իմպլանտավորան ժամանակ, այս երկու  բաղադրիչ մասերը տեղադրվում են երկու փուլով` երեքից-վեց ամիս միջակայքով: Վիրահատության ընթացքում իմպլանտատը տեղադրվում է ծնոտի  ոսկրի մեջ, հետագայում օստեոինտեգրացիայից հետո արհեստական հենքի` վինտի վրա տեղադրվում է աբատմենտ, որի վրա էլ ինչպես կապող օղակի վրա, տեղադրվում է արհեստական պսակը:

Ակնթարթային իմպլանտավորման ժամանակ, այս երկու էտապները կատարվում են միաժամանակ: