Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Կերամիկական պսակներ առանց մետաղի, ցիրկոնիումի օքսիդի հիմքի վրա

Ցիրկոնիումի օքսիդի հիմքի վրա պատրաստվող կերամիկական պսակները ժամանակակից պրոթեզավորման վերջին խոսքն են: Դրանք բացարձակ անվնաս են օրգանիզմի համար, արտակարգ ամուր են և չեն ազդում  պսակների օպտիկական հատկանիշների վրա: Այսպիսի պսակները պատրաստվում են առանց մետաղի օգտագործման, ամբողջությամբ ֆարֆորից:

Մետաղակերամիկական  պսակներ

Ատամների անշարժ պրոթեզավորման ամենատարածված ձևը մետաղակերամիկական պսակներն ու կամուրջներն են: Դա բացատրվում է գեղեցկության և ամրության հիանալի համադրությամբ: Դրանք բավարարում են բժշկի և պացիենտի գրեթե բոլոր պահանջները: Մետաղակերամիկական պսակները կիրառվում են այն դեպքերում, երբ ատամի քայքայման աստիճանն այնքան մեծ է, որ նրա ամբողջականության և ամրության վերականգնումը հնարավոր չէ առանց պրոթեզավորման, իսկ մետաղակերամիկական կամրջաձև պրոթեզները կիրառվում են մեկ կամ ավելի բացակայող ատամների առկայության դեպքերում:

Վինիրներ

Վինիրները կոմպոզիտային, կերամիկական կամ ֆարֆորե թիթեղներ են, որոնք տեղադրվում են ֆրոնտալ ատամների վեստիբուլյար մակերեսին: Դրանք հնարավորություն են տալիս շատ կարճ` ասենք` մեկօրյա ժամկետում վերականգնել նույնիսկ շատ քայքայված ատամները:

Ճկուն նեյլոնային պրոթեզներ

Այս պրոթեզները պատրաստվում  են կիսաթափանցիկ նեյլոնից, էլաստիկ են, ինչի շնորհիվ հնարավորություն ունեն նմանակել բերանի խոռոչի լորձաթաղանթը: Համեմատած այլ նյութերից պատրաստված պրոթեզների հետ, նեյլոնից պատրաստված պրոթեզներն օժտված են մի շարք առավելություններով, որոնք են`

·         Բարձր ճկունություն

·         Հուսալի ֆիքսացիա

·         Թեթև քաշ

·         Մետաղական էլեմենտների բացակայություն

·         Արագ ադապտացիա պացիենտի կողմից

·        Հենակետային ատամների հղկման անհրաժեշտության բացակայություն
Ի հաշիվ մեծ ամրության կարողանում են դիմակայել պրոթեզի վրա ազդող զգալի ծանրաբեռնվածություններին:

Բյուգելային պրոթեզ

Այս պրոթեզները հանդիսանում են մասնակի շարժական պրոթեզների տարատեսակ: Դրանք իրենցից ներկայացնում են հարմարավետ, ամուր և երկարակյաց կոնստրուկցիա, որն օժտված է մի շարք առավելություններով:
Ի տարբերություն այլ շարժական պրոթեզների, բյուգելային պրոթեզը աղեղային կարկասի շնորհիվ ծամողական ծանրաբեռնվածությունը տարածում է ամբողջ ծնոտի, այլ ոչ թե միայն հենակետային ատամների վրա: Այն պարտադիր չէ գիշերը հանել, ինչը հեշտացնում է դրա կիրառումը:

Մասնակի շարժական թիթեղյա պրոթեզներ

Կիրառվում են այն դեպքերում, երբ ատամնաշարի դեֆեկտը հնարավոր չէ վերականգնել կամրջաձև պրոթեզներով: Հիմնականում կիրառվում է ծամող ատամների բացակայության ժամանակ:

Մասնակի շարժական պրոթեզներ կլամերներով

Կլամերները մետաղական կեռիկներ են, որոնցով պրոթեզը ամրանում է հենակետային ատամներին, ինչով ապահովվում է ծամողական ծանրաբեռնվածության հավասարաչափ տարածումը ատամի հյուսվածքների վրա: Բյուգելային պրոթեզավորման համար հենակետային ատամների հղկումն անհրաժեշտ չէ: Այս պրոթեզները շատ ամուր են և շատ երկարակյաց: Կլամերներից բացի կիրառվում են նաև աթաչմեններ` միկրոփականներ, որոնց օգնությամբ պրոթեզը ֆիքսվում է հենակետային ատամներին: Միկրոփականները տեղադրվում են հենակետային ատամի  շապիկին:

Լրիվ շարժական պրոթեզներ (սիլիկոնային, փափուկ, նեյլոնային)

Սրանք կիրառվում են բոլոր ատամների բացակայության դեպքում: Պատրաստվում են ստոմատոլոգիական ակրիլային նյութերից: Նախապես պացիենտի կողմից ընտրվում է ապագա պրոթեզի ատամների գույնն ու ձևը: