“ԳՈՅԴԵՆՏ” ստոմատոլոգիական կենտրոնը գործում է  1972 թ.-ից: Ներկայիս անվանումը` “ԳՈՅԴԵՆՏ” ստոմատոլոգիական կենտրոն, այն ստացել է 2000 թ.-ին, սեփականաշնորհումից հետո: Կենտրոնը ղեկավարում է փորձառու բժիշկ-ստոմատոլոգ տիկին Գոհար Օհանյանը: Սեփականաշնորհումից հետո կլինիկայում զգալի փոփոխություններ են կատարվել` այն հիմնովին վերանորոգվել է, հագեցվել նոր և ժամանակակից սարքավորումներով: Իրականացվել են կադրային փոփոխություններ. ներգրավվել են բարձրակարգ, ստոմատոլոգիայի նորագույն մեթոդներին տիրապետող, արտերկրում վերապատրաստված մասնագետներ: Կենտրոնը գործարար կապեր է հաստատել մի շարք միջազգային կլինիկաների հետ:

Կենտրոնում գործում են թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական բաժանմունքներ: Այն ունի նաև օրթոդոնտիկ, ֆիզիոթերապևտիկ, ռենտգեն կաբինետներ, ատամնատեխնիկական լաբորատորիա` հագեցված ժամանակի պահանջները բավարարող բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ու նյութերով:

Ավելորդ չէ նշել, որ կլինիկայի կարևորագույն խնդիրներից է բարձրակարգ ախտահանման ապահովումը, որի համար առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները, միջոցներն ու սարքավորումները:  

“ԳՈՅԴԵՆՏ”-ն առաջարկում է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար ծառայություններ` պետական պատվերի շրջանակներում: Վճարովի ծառայությունների համար գործում է զեղչային ճկուն համակարգ:

Իր բազմամյա գործունեության ընթացքում Կենտրոնը հասցրել է ձեռք բերել բնակչության, այցելուների սերն ու համակրանքը, որոնցից շատ-շատերի համար առաջին այցելությունն ու ծանոթությունը կլինիկայի հետ դառնում են շարունակական: