Ռադիովիզիոգրաֆը ստոմատոլոգիայում

Ժամանակակից ստոմատոլոգիան անհնար է պատկերացնել առանց ռադիովիզիոգրաֆի (կարճ հապավումն է` RVG): Այն ռենտգեն դիագնոստիկայի թվային սարքավորումների վերջին դասին է պատկանում, որը հնարավորություն է տալիս ռենտգեն պատկերը փոխանցել համակարգիչ: RVG-ի կիրառման առավելություններն են`

* Պացիենտի և աշխատակցի (բժշկի, ռենտգեն լաբորանտի) ցածր ճառագայթումը

* Պատկերի արագ ստացումը

* Պատկերը համակարգչում պահպանելու և հատուկ ծրագրերի միջոցով հետագա մշակման ենթարկելու, դրանից լրացուցիչ ինֆորմացիա ստանալու հնարավորությունը

* Ֆոտոքիմիական պրոցեսների բացակայությունը:

 

Օրթոպանտոմոգրամա

Օրթոպանտոմոգրաման բերանի խոռոչի պանորամիկ պատկերն է: Այս հետազոտության շնորհիվ ստացվում է ծնոտի և ատամների ընդարձակ պատկեր, որը հաճախ անհրաժեշտ է լինում առաջնային կոնսուլտացիայի, դիագնոստիկայի և բուժման ճիշտ պլանավորման, թերապևտիկ, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ միջամտությունների, ինչպես նաև իմպլանտացիայի ժամանակ: