Պարոդոնտոլոգիա

Պարոդոնտիտը բորբոքային դեստրուկտիվ հիվանդություն է, որն ընթանում է լնդային և ոսկրային գրպանիկների առաջացմամբ, և որը կարող է ատամների կորստի պատճառ դառնալ: Հիվանդության սկզբնական շրջանի ախտանշաններն են` լնդերի թեթև արյունահոսություն, ատամների կապանների թուլություն, լնդերի այտուցներ, ցավ կամ տհաճ զգացողություն ծամելիս:
Հետագայում` հիվանդության խորացման դեպքում, լնդերի բորբոքային պրոցեսներն ավելի են արտահայտվում, ի հայտ են գալիս այլ ախտանշաններ` ատամների վզիկների մերկացում, լնդագրպանիկներից թարախային արտադրություն, ատամների պաթոլոգիկ շարժունակություն, որոնք ուղեկցվում են լոկալ լիմֆատիկ հանգույցների մեծացմամբ, բերանից տհաճ հոտով:

Պարոդոնտիտի բուժումը կախված է դրա ծանրության աստիճանից: Բարդ դեպքերում նշանակվում է համալիր բուժում, որը ներառում է և՛ կոնսերվատիվ, և՛ ֆիզիոթերապևտիկ, և՛ վիրաբուժական և՛ օրթոպեդիկ մեթոդներ: