Կենտրոնի տնօրինության կողմից տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծվել է յուրահատուկ կլինիկա, որտեղ բացի մասնագիտական բարձր մակարդակ ապահովելուց, այցելուն շրջապատված է հաճելի մթնոլորտով և առանձնահատուկ ջերմությամբ, ում նկատմամբ ցուցաբերվում է հոգատար և սրտացավ վերաբերմունք:

      

Այդ է պատճառը, որ մեկ անգամ այցելելով կլինիկա, մարդիկ այնուհետ կրկին վերադառնում են` լի հավատով ու վստահությամբ: Կենտրոնի տնօրինությունն ու բուժանձնակազմը դա, թերևս, ամենամեծ ու նշանակալից ձեսքբերումն է համարում, ինչով և հպարտանում են, և ավելի պարտավորվում: Մասնագիտական բարձր մակարդակ, սեր և բարություն, ահա այն կարգախոսը որով մենք  առաջնորդվում ենք, և ամենևին պատահական չեն այն հեղինակությունն ու բարձր գնահատականի խոսքերը, որով իրենց վերաբերմունքն են արտահայտում մեր այցելուները:
Վստահ  այցելեք  մեզ` առողջ  ատամներ և գեղեցիկ ժպիտ ունենալու համար:

                                                                              Տնօրեն`  Գոհար Օհանյան